Միջազգային

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հրթիռները պալատի վրա արձակվել են Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց ներկա Էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ այլ բարձրաստիճան անձինք:

Զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու: Իր հերթին Աֆղանստանի 1TV հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել Է, որ պալատի մոտ երեք պայթյուններ են լսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում