Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

 ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով

 ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն Է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված Է Այդահում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում Է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել Է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն:

Առավել ծանր իրավիճակ Է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am