Միջազգային

Կուբայի հեռուստատեսությունը հաղորդել Է որոշ քաղաքներում անկարգությունների մասին

1 րոպեի ընթերցում

Կուբայի հեռուստատեսությունը հաղորդել Է որոշ քաղաքներում անկարգությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի պետական հեռուստատեսությունը հուլիսի 11-ին հաղորդել Է, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եթերում ցուցադրվել են նյութեր, որոնցում երեւում Է, թե ինչպես են մի խումբ ջարդարարներ ջարդում ցուցափեղերը եւ տանում մթերքները:

Նշվում Է, որ արձանագրվել են նրանց ընդհարումներն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, նաեւ ցուցադրվում են շրջված ոստիկանական ավտոմոբիլներ: Հուլիսի 11-ին ավելի վաղ ի պատասխան անկարգությունների Կուբայի նախագահ Միգել Դինաս Կանելն իշխանության կողմնակիցներին կոչ Է արել դուրս գալու փողոցներ պետության դեմ «սադրանքների կանխման» համար:

Նա նշել Է, որ «շրջափակումը միշտ պաշտպանող եւ վարձկանների կողմից ծառայություն ստացող յանկիների կայսրությունները (…) պահանջում են «հումանիտար ինտերվենցիա», ինչպես նաեւ խրախուսում են այն գաղափարների տարածմանը նպատակամիտված արշավները, թե Կուբայի կառավարությունն իբր չի կարող վերահսկել կղզում բարդ համաճարակաբանական իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում