Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու 
անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, և ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն:

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի և Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Աֆղանստանի հյուսիսային հատվածներից ներկայումս ագրեսիվ գործողություններ ընդհանրապես չեն նկատվում:

Ավելի վաղ Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]