Միջազգային

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներով:

«Դատապարտեցինք Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները Սիրիայում, որոնք խախտում են միջազգային իրավունքը, Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ արեցինք դադարեցնելու դրանք»,- ասված Է փաստաթղթում: Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Հավաստեցինք կենսունակ եւ երկարաժամետ քաղաքական գործընթացի առաջմղման՝ մեր հանձնառությունը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ իրականցնում են իրենք իսկ սիրիացիները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում