Մեծ Բրիտանիայում նախատեսում են հանել դիմակ կրելու պահանջը՝ պայմանավորված պատվաստումների բարձր ցուցանիշով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում COVID-19-ի «դելտա» շտամը շատ արագ տարածվում է, չնայած դրան հոսպիտալացումների և մահացության թիվը ցածր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ « Euronews»-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի բնակչության 85 տոկոսն արդեն պատվաստման առաջին դեղաչափը ստացել է: Պատվաստումների նման հաջող ընթացքով պայմանավորված՝ դիտարկվում է դիմակ դնելու պահանջը հանել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարուստ երկրներին կոչ է անում աղքատ պետությունների հետ կիսվել պատվաստանյութերով ու պաշտպանիչ միջոցներով: