Միջազգային

 Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը

1 րոպեի ընթերցում

 Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել Է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հատուկ ծառայությունների հայտարարությունը:

Նշվում Է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք Է մտել «արտիստի քողի ներքո»:

Իր հետ նա վերցրել Էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում Էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում Է, մտադրվել Էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:

«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում Է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում