Միջազգային

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում Է նրա խոսքը AFP գործակալությունը:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ Է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին:

Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում