Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ Էական արդյունքներ չեն բերում: Այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է արձակվել հուլիսի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ հիշյալ կոնսուլտացիաների ժամանակ սոսկ «շատ ոչ մեծ առաջընթաց» Է ձեռք բերվել: Ինչպես նշել Է Աբդուլլան, բանակցություններն ընթանում են «շատ դանդաղ տեմպերով»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հարկ Է շարունակել երկխոսությունը, միայն եթե «Թալիբանն» այն չընդհատի: Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահն ընդգծել Է, որ արմատական շարժման զինյալները «մեծացնում են տեմպն» այն բանում, ինչ վերաբերում Է երկրի տարածքում հարձակողական գործողությունների անցկացմանը:

Խոսելով այն մասին, թե իսլամական հանրապետությունում հնարավոր Է արդյոք իշխանության զավթումը թալիբների կողմից, Աբդուլլան հայտնել Է. «Դա տեղի չի ունենա»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ ապագայում երկրում կարող են իրենց դիրքերն ամրապնդել ծայրահեղական խմբավորումները: Աբդուլլայի խոսքով՝ թալիբները չեն կատարել խոստումը խզելու բոլոր կապերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Այնպես որ դա վտանգ Է ներկայացնում մեզ համար եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- արձանագրել Է նա: Մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի հետախուզությունը հնարավոր Է համարում Աֆղանստանի իշխանությունների տապալումը վեց ամսվա ընթացքում, Աբուլլան նշել Է. «Ինձ այդպես չի թվում»: Սակայն նա հավելել Է, որ նման նախազգուշացումներին անհրաժեշտ Է «վերաբերվել լրջորեն»: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբեման մասին՝ Աբդուլլլան նշել Է. «Եթե ընտրեինք մենք, ապա կորոշեինք այլ կերպ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am