Միջազգային

Փարիզում կայացել է Մակրոնի և Զուրաբիշվիլիի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Փարիզում կայացել է Մակրոնի և Զուրաբիշվիլիի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Վերջինս Փարիզում է գտնվում աշխատանքային այցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման և ակտիվացման հարցերը, տարածաշրջանում առկա գործընթացները, Եվրամիության դերը տարածաշրջանում և Սև ծովի անվտանգությանն առնչվող խնդիրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում