Միջազգային

 Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից

2 րոպեի ընթերցում

 Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան ավարտել Է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին:

«Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել Է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները:

Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել Է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի:

Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն Է եղել:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել Է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն Է անցել իտալացի 50 հազար զինվորական:

ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում