Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին հրաձգություն Է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետեւանքով ծանր վիրավորվել Է մի 50-ամյա կին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Պրագայի փրկության ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:

Կինը, նրա խոսքով՝ «վիրավորվել Է Պրահայի Բելեհրադսկա փողոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

«Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց»,- ասել Է նա:

Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի Է:

Նրան կրակել Է մոտավորապես 60-ամյա մի տղամարդ: Նրա որոնմանն ու ձերբակալմանն են միացել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am