Միջազգային

Իսրայելի ԱԳ նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Աաբական Միացյալ Էմիրություններ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳ նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Աաբական Միացյալ Էմիրություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հունիսի 29-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել Է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ որպես ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար շեյխ Զայիդ Ալ Նահայանի հյուր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Լապիդի երկօրյա այցի ընթացքում կկայանան Աբու Դաբիում Իսրայելի դեպանության եւ Դուբայում հրեական պետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական աարարողությունները: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ինքը հունիսի 29-ին Twitter-ում զետեղված հրապարակման մեջ ԱՄԷ սկսվող այցը բնորոշել Է որպես պատմական:

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջը: Մինչեւ այդ համաձայնագրերի կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ Էին հաստատված սոսկ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում