Միջազգային

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

1 րոպեի ընթերցում

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, իսկ 151 մարդ անհետ կորած է համարվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:

«Այսօր առավոտյան մենք ևս մեկ մարմին ենք հանել։ Այսպիսով, թիվը հասել է 10-ի։ Անհետ կորածների թիվը 151 է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքապետը։

Հունիսի 24-ին բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է Սյորֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ: Իշխանությունները հայտնել են, որ 130 բնակարանի մոտ կեսն ավերվել է։ Իշխանությունների խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում