Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք: 2021 թվականի հունվարի 21-ից ի վեր դա մաքսիմալ ցուցանիշ է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 430 753-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 26-ին լրագրողներին հայտնել է նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 354 084 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 14 347 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 943 986 է:

Մեկ օրում մահացել է 619 վարակված: Համավարակի տարածման շրջանից ի վեր մինչ օրս մահացել է 132 683 վարակակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում