Միջազգային

Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին քննարկել իրադրությունն Աֆղանստանում

1 րոպեի ընթերցում

Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին քննարկել իրադրությունն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ առաջիկա ժամանակներս պետք է քննարկենք այս հարցերը»,- հայտարարել է Շոյգուն Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Էրմեքբաևի հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար հատկապես մտահոգիչ է իրավիճակը սահմանակից Աֆղանստանում՝ կապվածու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում