Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հրանտ Բագրատյանն ընտրություններին քվեարկել է հանուն փոփոխության

Հրանտ Բագրատյանն ընտրություններին քվեարկել է հանուն փոփոխության

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Բագրատյանը նշում է, որ քվեարկել է հանուն փոփոխության: Նա Հայաստանի ապագան տեսնում է այնպես, ինչպես գրել է իրենց ծրագրում: 

«Մենք եկել ենք հայրենիք փրկելու: Սա առաջնագիծ է, ռազմաճակատ: Սա պատերազմ է, որում մենք հաղթելու ենք: Մենք պարտվող տեսակ չենք»,-ասում է Բագրատյանը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]