Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Եկել է մեր ժամանակը. Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն

Եկել է մեր ժամանակը. Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և 
չունենալու ընտրություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է ապահովել անվտանգություն, մարդկանց համար՝ բարեկեցիկ կյանք: «Արմենպրես»-ի այս մասին Երևանում Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքին ասաց ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համար Իվետա Տոնոյանը:

«Մեր հայրենիքում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր ժողովուրդն իր որոշիչ քվեով պետք է որոշի, թե ինչ ապագա է ունենալու մեր երկիրն առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություններ չեն: Այս ընտրությունները հայրենիք ունենալու և չունենալու ընտրություններ են: Եվ մենք բոլորս պետք է քվեարկենք՝ հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց՝ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել խոսքի ու գործի համապատասխանության դիրքերից՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի տվել խոստում, որն իրականություն չի դարձրել: «Ինչպես ասում է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ եկել է մեր ժամանակը»,-ասաց Տոնոյանը:

Նա խոսեց սահմանային խնդիրներից՝ նշելով, որ 10 օր շարունակ իրենք եղել են  գրեթե բոլոր մարզերում: «Բոլոր համայնքներում մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, վախ, անհանգստություն՝ իրենց, իրենց երեխայի ապագայի հետ կապված: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում է՝ մեզ տալով ձեր վստահության քվեն, ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, հզոր, ՀՀ-ն լինելու է զարգացող և բարեկեցիկ կյանքով ապրող»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ իր նպատակը, ցանկությունն է կարողանալ պիտանի, օգտակար լինել հայրենիքին, ժողովրդին հանել այս վիճակից: «Այսօր շատ ծանր վիճակում ենք: Առաջնայինը պետք է կարողանանք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը»,-ասաց նա:

Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]