Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը

Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ Է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության եւ հաշտության սեղանի շուրջը, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,-վարչապետը հայտարարել Է առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:

Հաղորդվում Է, որ Կիմ Բու Գեմը դիմել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ Փենյանի բարձր պաշտոնատար անձանց: Առաջին միջկորեական գագաթնաժողովի տարեդարձը, որը 2000 թվականի հունիսի 13-15-ին տեղի Է ունեցել նախագահ Կիմ Դե Չժունի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի միջեւ, ամեն տարի նշում են հունիսի 15-ին:

Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ին հարաբերությունները փակուղի են մտել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի անհաջող գագաթնաժողովներից եւ միջուկազերծման գործընթացի կասեցումից հետո: 2020 թվականի ամռանը միջկորեական հարաբերությունները սրվեցին Հարավային Կորեայի հակափհենյանական ակտիվիստների կողմից Հյուսիսի տարածք քարոչական թռուցիկներ եւ նյութեր ուղարկելու պատճառով:

Պայթեցվել են միջկորեական ռազմական թեժ գծերը, ինչպես նաեւ կապի հատուկ գիծը երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ:

ԿԺԴՀ-ն նույնպես պայթեցրել Է Կեսոնում կապի միջկորեական գրասենյակը: Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան առաջվա պես չի արձագանքում Սեուլի եւ Վաշինգտոնի՝ երկխոսության վերսկսմանն ուղղված բազմիցս արված կոչերին եւ հաղորդվել Է, որ 2020 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահը եւ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել: Փենյանը նաեւ պաշտոնական արձագանք չի տվել մայիսի վերջին Վաշինգտոնում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ անցկացված բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]