Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը:

«Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am