Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան

Ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը: 

«Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը:

Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա», - ասաց նա:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ