Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում

Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 8-ին խափանումներ են դիտվել համաշխարհային մի շարք խոշոր կայքերի, այդ թվում նաեւ առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել, կապված Amazon-ի եւ Reddit-ի կայքերի, ինչպես նաեւ ամերիկյան եւ բրիտանական խոշոր ԶԼՄ-ների ինտերնետ-տարբերակների հետ, ինչպիսիք են՝ CNN հեռուստաալիքը, New York Times, Guardian, Financial Times, Independent թերթերը:

Չի բացվել նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Փորձելով բացել վերը նշված կայքերը, հաղորդագրություն Է հայտնվել 503 սխալի վերաբերյալ, ինչը մատնանշում Է սերվերի հետ կապված խնդիրը: Առայժմ խափանման պատճառի մասին տվյալներ չկան: Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան իր հերթին հաղորդում Է, որ այդ միջադեպը կարող Է կապված լինել Fastly ամպային հաշվումների մատակարարի հետ, որը պահպանում Է բազմաթիվ խոշոր կայքեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am