Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ մահացել է

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ աղբյուրների տվյալներով ՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչ դիտավորյալ են «հարված հասցրել յուրայիններին»:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բադախշան նահանգում: Զոհվածների թվում է աշխարհազորայինների հրամանատարը։

Միջադեպի հետևանքով ևս 8 մարդ անհետ կորել է: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցածը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am