Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալժիրցի զինյալ ալ Անաբին, ինչպես կարծում են ամերիկյան իշխանությունները, խմբավորումը գլխավորել Է նրա առաջին «Էմիր» Աբդելմալեք Դրուքդելին՝ Մալիում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի կողմից վերացվելուց հետո: Ալ Անաբին 2015 թվականից գտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի մեջ, իսկ 2016 թվականից նա հիշատակվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում:

Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Ալ Քաիդա»-ն իսլամական Մահրիբում ստանձնել Է մի շարք ահաբեկչությունների, այդ թվում՝ ամերիկացիների առեւանգման եւ սպանության, համար պատասխանատվությունը: 2006 թվականից խմբավորումը պատկանում Է «Ալ Քաիդա»-ի «ֆրանշիզային»՝ հանդիսանալով նրա մասնաճյուղը Աֆրիկայի մի շարք երկրներում: Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Պարգեւատրում հանուն արդարության» ծրագրի շրջանակներում 1984 թվականից ի վեր ավելի քան 200 միլիոն դոլար Է վճարել 200-ից ավելի մարդկանց մասին տեղեկատվության դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am