Միջազգային

Եվրամիությունն անհանգստացած Է ԵՄ-ի երկրներից չվեթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունն անհանգստացած Է ԵՄ-ի երկրներից չվեթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունն անհանգստացած Է Միության եկրներից չվերթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից: Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 28-ին՝ Լիսաբոնում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ հայտնվեցին նորություններ Մոսկվայում եվրոպական ինքնաթիռների թռիչքի եւ վայրԷջքի համար արգելքների մասին, ինչն օդային երթեւեկության մեծ խախտում Է: Բայց մենք մինչեւ հիմա չգիտենք, թե դա մասնավոր դեպք Է արդյոք, թե ընդհանուր քայլ Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպեսզի եվրոպական ինքնաթիռներին հարկադրվի թռչելու Բելառուսի տարածքի երկնքով»,- նշել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում