Ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող
1 րոպեի ընթերցում
![Ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053572.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։