Միջազգային

Ավստրիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Եվրամիությունը ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, բայց Մոսկվան ներկայումս դրանով հետաքրքրված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի խոսքով՝ այժմ Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները լարված են: «ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն, ցանկանում է երկխոսության ուղիներ », - ասել է Շալլենբերգը՝ ավստրիական Ö1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան հետաքրքրված է դրանով՝ նախարարը պատասխանել է. «Հիմա ոչ»:

Միաժամանակ, Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է մի շարք ոլորտներ, որոնցում Մոսկվան ու Բրյուսելը ցանկանում են և պետք է համագործակցեն: «Կլիմա, էներգետիկա»,-ասել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում