Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱՀ պետական բյուջեի միջոցներով տեղադրված կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:

«Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- ասել է  Հովսեփյանը:

Ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանը ասել է, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ իր և իր նման շատերի երազանքն այսօր դարձավ իրականություն՝ վերջապես Արցախ աշխարհն ունեցավ մեծ հայորդու կիսանդրին. այն էլ՝ նրա ծննդյան օրը:

«Քանդակի մտահղացումը վաղուց էր ծնվել մեզ մոտ, սակայն ինչ- ինչ պատճառներով իրականացնելը հետաձգվում էր, և այսօր կյանքի կոչեցինք այդ ծրագիրը: Մենք սկզբում երկմտում էինք Շառլ Ազնավուրի երկու կերպարների ստեղծման շուրջ՝ զուսպ, մտահոգ Ազնավուրի և ժպտացող երգչի։ Արդյունքում ունեցանք երկրորդ տարբերակը: Ուզում ենք, որ հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում Ազնավուրի ժպիտը գալիք սերնդի համար լինի խորհրդանշական: Շատ բարդ էր ստեղծել Ազնավուրի կերպարը, որովհետև ինքն այնքան հարուստ է իր ապրած գիտակցական ու համեստ կյանքով, որ ավելորդություններ չներառեցինք արվեստի այս գործում»,- ավելացրել է Ֆարսիյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]