Միջազգային

 Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ

2 րոպեի ընթերցում

 Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:

Նրա խոսքով՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ:

Միջադեպի հետեւանքով տուժել Է առնվազն 15 պաղեստինցի: Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել Է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում Է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում:

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել լույս մայիսի 21-ի գիշերը, ժամը 02:00-ին: Ինչպես ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել Է Գլխավոր ասամբլայի նիստում, Մոսկվան կցանկանար, որպեսզի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ պայմանավորվածությունը լինի երկարատեւ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում