Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ:

Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:

Այդ ժամանակամիջոցում արմատականները հրեական պետության տարածք են արձակել ավելի քան 4 հազար հրթիռ, ի պատասխան իսրայելացի զինվորականները ռմբակոծությունների են ենթարկել միջատարածքի հարյուրավոր թիրախներ: Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայում զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 232-ի, 1 900-ը վիրավորվել Է: Ընդամենը պաղեստինյան տարածքներում, հաշվի առնելով Հորդանան գետի արեւմտյան ափը, հակամարտության զոհ Է դարձել 260 մարդ: Իսրայելական կողմից զոհել Է առնվազն 12 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am