Միջազգային

Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք

1 րոպեի ընթերցում

Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:

Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր Twitter-ում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ:

Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում