Մշակույթ

Տոկիոյում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Բեթհովենի երկերը

1 րոպեի ընթերցում

Տոկիոյում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Բեթհովենի երկերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան Տոկիոյում կայանալիք համերգին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Բեթհովենի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ համերգային երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում