1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրով 100-ից ավելի շահառու զարգացնում է մասնագիտական հմտությունները

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրով 100-ից ավելի շահառու զարգացնում է մասնագիտական 
հմտությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում 111 շահառու մասնակցում է վերապատրաստման դասընթացների: Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն են ստացել զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշեց, որ դասընթացներն ակտիվ փուլում են:

«Այս պահին ունենք ավարտած միայն մեկ խումբ՝ ռոբոտաշինությունը: Մնացած բոլոր խմբերի դասընթացներն ընթացքի մեջ են: Դասընթացները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով են՝ Java, Product management, վեբ տեխնոլոգիաներ, թվային մարկետինգ, կիբերանվտանգություն և այլն: Ասեմ, որ մեզ դիմողներն ավելի շատ են եղել, մենք ոչ ոքի չենք մերժել, բոլորին հնարավորություն ենք տվել մասնակցել դասերին, սակայն մի քանի անգամ դասընթացի գալուց հետո չեն ցանկացել շարունակել: Որոշներն աշխատանքի հետ չեն կարողացել համատեղել, որոշներին պարզ է եղել, որ չեն կարող սովորել»,-ասաց Ասյա Սեփխանյանը: Տեխնոլոգիական դասընթացներին մասնակցող շահառուներից ոմանք ցանկացել են նաև անգլերենի դասընթացի մասնակցել, որը ԱՏՁՄ-ն կազմակերպում է:

Ասյա Սեփխանյանը նկատեց, որ ակտիվ են նաև տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ցանկացել են մասնակցություն ունենալ ծրագրին՝ անձամբ կազմակերպելով դասընթացներ: Դա ենթադրում է, որ դասընթացների մասնակիցների շրջանում դիտարկում են պոտենցիալ աշխատողներին:

«Վերջում մենք դասընթաց ենք անցկացնելու նաև գործատուին ներկայանալու, CV կազմելու հմտությունները զարգացնելու առնչությամբ: Այնուհետև իրենց մասին տվյալներն ուղարկելու ենք ԱՏՁՄ անդամ ընկերություններին՝ ակնկալիքով, որ սկզբում թեկուզ պրատկտիայի համար կվերցնեն վերապատրաստվածներին»,-ասաց Ասյա Սեփխանյանը:

Ծրագիրը շարունակվում է, առաջիկայում ևս դասընթացներ են նախատեսվում հետևյալ ուղղությամբ՝ գրաֆիկ դիզայն, Microsoft office փաթեթ:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Արդյունքները եղել են գոհացուցիչ: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել Optym, Instigate Mobile, AugmentAr,  SoftConstruct, Synergy International Systems, Arloopa ընկերություններում, նրանց մի մասն էլ աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]