Քաղաքականություն

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին

3 րոպեի ընթերցում

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը:

Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իրենք որոշել են առաջիկա ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով ու իրենց նպատակն է 2018 թվականի հեղափոխության իդեալների ու բացթողումների վերհանման իրականացումը: «Մեր երկրում պակասում է վճռականությունը, այս ուժը լինելու է նա, որ դրսևորելու է կամք, սկզբունքայնություն ու մինչև վերջ գնալու ցանկություն: Մենք կանգնած ենք մեր պատմության ճակատագրական խնդիրները լուծելու առաջ, այսօր ավելի սուր է վիճակը, քան 1920 թվականին, երբ Հայաստանում բռնազավթվեց իշխանությունը»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ Հանուն Հանրապետության կուսակցության հետ որևէ տարաձայնություն չունեն, հարցերի քննարկումները եղել են կարճ , ունեն համախոհություն և տրամադրություն՝ միասին գնալու դեպի ընտրություններ: «Հույս ունեմ, որ մեր դաշինքը կունենա նույն տրամաբանությունը: Հայաստանը պետք է ունենա վերընթաց զարգացում, մեր առաջ դնում ենք արդիականացման, արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական ու մշակութային բարձր արժեքների վրա հիմնված պետություն ունենալու նպատակ»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Իր հերթին, Արման Բաբաջանյանը անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին: «Այսօր Սյունիքով անցնում է Հայաստանի ինքնիշխանության ողնաշարը ու մեր արձագանքից է կախված, թե որքան անկոտրում կմնա այդ ողնաշարը, որքանով կհաջողենք մեր ձգտումների մեջ: Մենք առաջիկա խորհրդարանում պետք է նյութականացնենք մեր նպատակները: Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում՝ ընտրական գործընթացների հետ գրեթե անհամատեղելի են: Այսօր լուռ գործելու, աշխատանքով դրսևորվելու ժամանակաշրջան է, իսկ եթե որոշում ենք խոսել, ապա միայն կոնկրետ ծրագրերից, խնդիրներից, առարկայորեն, վեր հանելով ներքին և արտաքին անվտանգային խնդիրները»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները մեր պետականության համար ոչ պակաս կարևոր միջոցառում է:

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

Քաղաքականություն

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

Քաղաքականություն

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում