Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է «Մեդիան և տեղեկատվությունը 21-րդ դարի պատերազմներում» խորագրով գիտաժողովը

Կայացել է «Մեդիան և տեղեկատվությունը 21-րդ դարի պատերազմներում» խորագրով 
գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Մեդիան և տեղեկատվությունը 21-րդ դարի պատերազմներում» խորագրով գիտաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների կողքին կարևոր էր նաև տեղեկատվական պատերազմը:

«Պատերազմում համացանցի և սոցիալական մեդիաների ներգրավվածությունը որպես պետության և հանրության, աշխարհասփյուռ հայության տարբեր խմբերի, ինչպես նաև միջազգային լսարանների հետ հաղորդակցման հիմնական ուղի, առանձնակի ուշադրության կարիք ունի: Այս առումով անհրաժեշտություն է 21-րդ դարի պատերազմների օրինակով տեղեկատվության և մեդիայի դերի քննարկումն ու վերհանումը, դրանց ուսումնասիրության համար նոր ու միջգիտակարգային մոտեցումների մշակումը»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նման գիտաժողովները հնարավորություն են տալիս բարելավել ինչպես պատերազմական, այնպես էլ հետպատերազմական պայմաններում իրականացվող տեղեկատվական և քարոզչական աշխատանքները:

Գիտաժողովի ընթացքում հայաստանյան բուհեր ներկայացնող ավելի քան մեկուկես տասնյակ գիտնականներ հանդես եկան զեկույցներով, որոնք ներառում են խորագրին առնչվող տարբեր թեմաներ՝ անվտանգություն, զանգվածային լրատվամիջոցների և համացանցի դերը պատերազմներում, ռազմական կոնֆլիկտներում կիրառվող քարոզչական տեխնոլոգիաներ, պատերազմ և սոցիալական գործընթացներ:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի դոցենտ Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Ռազմավարի պուրակը որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակություն» թեմայով իր զեկուցումը:

«Ռազմավարի պուրակը, որը Ալիևի մասնակցությամբ բացվեց, բովանդակային առումով ուներ շատ խնդրահարույց պահեր: Այնտեղ հայ զինվորներին ներկայացրել էին ծաղրալից վիճակում: Այդ պուրակ այցելելու համար անգամ հերթեր էին գոյանում, որտեղ լինում էին նաև երեխաներ, ինչն ընդհանուր առմամբ ահասարսուռ իրողություն է»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Ռազմավարի պուրակը «ախտահարված ներկայի» տրամաբանական շարունակություն է, որը տասնամյակներ շարունակ ադրբեջանական իրականության մեջ եղել է:

Սարգսյանը նաև անդրադարձ կատարեց որոշ ցուցիչների, որոնք թույլ են տալիս պնդելու, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայատյաց քաղաքականություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]