Մշակույթ

«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում

1 րոպեի ընթերցում

«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հոլովակում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկի պեղումների ժամանակ (հնագետ՝ Վահան Հովհաննիսյան) և թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով: Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում