Միջազգային

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 800 բնակելի շինություն ամբողջովին ավերվել է, ևս 10 հազարը տուժել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է ափամերձ անկլավի Հասարակական աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նախարարությանը կից ներկայումս ստեղծվել է շուրջ 80 բրիգադ, որոնք մասնակցում են փլատակների տակից զոհվածների և վիրավորների դուրսբերման աշխատանքներով:

Մայիսի 15-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Ալ Ջալյա 11-հարկանի շենքին, որտեղ տեղակայվել են Կատարի Al Jazeera հեռուստակայանի, ինչպես նաեւ Associated Press գործակալության և այլ լրատվամիջոցների ներկայացուցչությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում