Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի 
ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին  սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով վրացական լրատվամիջոցները,  ծեծկռտուքին մասնակցել է առնվազն երեք տասնյակ մարդ, որոնք զինված են եղել մահակներով, փայտե և երկաթե ձողերով։ Երեկոյան իրավիճակը սրվել է, իսկ մթերային խանութը, որի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, ավերվել է։ Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ուժայինները։

Միջադեպի մանրամասները պատմել է ավերված խանութի վաճառողուհի Սայիդ Իսմայիլովան։ Նրա խոսքով ՝ խանութ են մտել երիտասարդները եւ խնդրել պարտքով գարեջուր տալ։ Կինն ասել է, որ առանց սեփականատիրոջ թույլտվության չի կարող դա անել, որից հետո սկսվել է վիճաբանությունը։ 

Զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով տուժածների մասին տվյալներ չկան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]