Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև 
համեմատականներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:

Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողություններն ու հայտարարել, թե ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին:

«Մենք չենք ցանկանում համեմատել իրադրությունը նրա հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դեմ են երկու թեմաների համեմատությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]