Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հուլիս

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն 
հաստատելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Մակրոնը հանդես է եկել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ՝ Մերձավոր Արեւելքում բռնության և էսկալացիայի դադարեցման ջանքերի շրջանակներում։ Մակրոնն ընդգծել է խաղաղության հաստատելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար», - ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]