Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել․ Անահիտ Ավանեսյան

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման 
փորձ է եղել․ Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչներ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել է հոսպիտալացման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարության արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից և հիմա իրականացնում է փորձաքննություններ:

«Շուտով այդ փորձաքննությունները կավարտվեն և մենք համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք: Ընդհանրապես, մենք բոլոր բնակավայրերում ջրից կլինի, թե որևէ այլ բանից, եթե թունավորման դեպք է լինում, միշտ արձանագրում ենք ու տեղեկատվությունը տրամադրում: Ոչ մի արտասովոր բան չկա այստեղ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա կապ ունենա Սև լճի հետ, ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինի, Ավանեսյանն ասաց, որ ներկայումս որևէ բան դրա մասին չի հուշում: «Մենք մեր հաղորդագրության մեջ հստակ նշել ենք, որ դա անձրևաջրերի, կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»,- ասաց Ավանեսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am