Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով: Մայիսի 11-ին այս տվյալները հայտնում Է Dunya Al Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել Էր, որ հարվածների ժամանակ վիրավորվել Է 107 պաղեստինցի:

Նշվել Է, որ դրանց թվում կան ծանր վիրավորներ: Զոհվածների թվում, ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, կա ինը երեխա: Գազայի հատվածի ռմբակոծումը չի դադարել անցած ամբողջ գիշեր: Որոշ ժամանակ առաջ, ինչպես հայտնել են պաղեստինյան զանգվածային լրատվամիջոցները, իսրայելական կատերները գնդակոծման են ենթարկել միջատարածքի ափամերձ գոտին:

Դրա հետ միաժամանակ հարվածներ Է հասցրել նաեւ մարտական օդուժը: Պաղեստինցի արմատականները պատասխանում են տասնյակ հրթիռների արձակմամբ հրեական պետության տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, Գազայի հատվածից գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել Է ավելի քան 200 հրթիռ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան խոցել են 140 ռազմական թիրախ՝ ոչնչացնելով Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաեւ «Իսլամական ջիհադի» շուրջ 15 անդամների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]