Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը

Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել Է Դումայի բազայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 5-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել Է կառավարության որոշումը այդ պայմանագրի դենոնսացիայի մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ: Առաջարկվել Է, որ այն բանից հետո, երբ կառավարությունը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծը ներկայացնի նախագահին, փաստաթուղթը կհանձնեն Պետական Դումա: Մայիսի 9-ին Պուտինը արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին նշանակել Է Դումայում եւ Դաշնության խորհրդում այդ օրինագիծը քննարկելիս նախագահի ներկայացուցիչ:

Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել Է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր Է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում Է դեպի պայմանագրի վերացում, եւ հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչեւ մայիսի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ