Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը դուրս բերելուց հետո

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը 
դուրս բերելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մայիսի 10-ի երեկոյան:

«Մենք չենք լքի Աֆղանստանը: Երբ (զորքերի) դուրսբերումն ավարտվի, մենք նոր գլուխ կբացենք մեր գործընկերությունում»,- նշել Է Խալիլզադը: «Աֆղանստանը կգտնվի ամերիկյան եւ օտարերկրյա օգնության առաջին ստացողների թվում, որը ներառում Է Աֆղանստանի անվտանգության ուժերը, օգնությունը զարգացման նպատակով եւ հումանիտար օգնությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամերիկացիների դաշնակիցները «նույն բանն են ասում»: Խալիզադն ըստ որում ընդգծել Է, որ ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի՝ Աֆղանստանում բռնությունը դադարեցնելու համար:

«Բռնությունը վատ Է, եւ մեր նպատական Է օգնել դրան վերջ տալու հաշտության համաձայնագիր կնքելու միջոցով»,- արձանագրել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը: Այդ համաձայնագրի բացակայության եւ ռազմական գործողությունների շարունակման դեպքում, Խալիզադի կարծիքով, իրարդությունը կարող Է խիստ սաստականալ: «Մենք մեր կողմից ամեն բան կանենք, ինչ կարող եք, բացառությամբ այն բանի, որպեսզի կրկին չմասնակցենք պատերազմի, որպեսզի կանխենք նման սցենարի զարգացումը», հայտարարել Է Խալիլզադը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ԱՄՆ-ը նախկինի պես ուշադրությամբ կհետեւի իրադարձությունների զարգացմանը: «Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամները եւ կշարունակենք նրան աջակցել, ինչպես նաեւ պատրաստ կլինենք ապագայի այլընտրական տարբերակներին»,- եզրափակել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ