Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարվածությունն Արևելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծությունները, որը միջազգային իրավունքի խախտում է համարվում?»,- ասվում է հայտարարության մեջ:

Փարիզը կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ հնարավորինս շուտ վերականգնելու հանգստությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին մտադիր է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների ու իսրայելցիների միջև ապրիլի կեսերից սկսված բախումների հարցով նիստ գումարել:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ