Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Արեւելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով եւ Իսրայելի իշխանություններին կոչ Է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Իչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ:

«(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն Է հայտնում օկուպացված Արեւելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաեւ տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի եւ Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ Է անում դադարցնելու շենքերի քադնումը եւ բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել Է Դյուժարիկը:

Գուտերիշը նաեւ հավաստել Է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին եւ Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք Է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության եւ սադրանքի ցանկացած ակտերի դեմ:

Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ Է անում պահպանելու եւ հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել Է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների եւ իսրայելացի ոստիկանների միջեւ ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am