1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները

Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման 
արգելքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով իր ելույթում տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի, մենք չենք կարողանա կանգնեցնել համավարակը: Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- հայտարարել է Մակրոնը:

Նա կոչ է արել ԱՄՆ-ին հանել պատվաստանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]