Միջազգային

ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:

Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով:

Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում