Միջազգային

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում Է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն Էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինքենն ասել Է համատեղ մամուլի ասուլիսում:

Մայիսի 6-ին անցկացվում Է Բլինքենի՝ Կիեւ կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը, որտեղ բանակցություններ են պլանավորված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել Է Ուկրաինա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում