ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ Է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:
Բացելով բանակցությունները Լավրովի հետ՝ ալ Մալիքին հաղորդել Է, որ «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նամակ Է բերել, որը հղված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»:
Նրա խոսքով՝ Աբասը շնորհակալություն Է հայտնում Պուտինին պատվաստման հարցում օգնելու համար, արծարծում Է մերձավորարեւելյան տարածաշրջանում փոխադարձ շահերին վերաբերող թեմաներ եւ, մասնավորապես, իրադրությունը Պաղեստինում ու Իսրայելում:
«Առաջներում ամենամյա հանդիպումներ են անցկացվել մեր նախագահների միջեւ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ցավոք, այժմ դա հնարավոր չԷ: Ուստի այլքընտրանք են հանդիսանում նման հանդիպումները»,-հավելել Է պաղեստինցի դիվանագետը: Նա անհրաժեշտ Է համարում «այդ ավանդութի պահպանումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: